5 հուլիսի 2010 - 15:49 AMT
Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հակահայկական քարոզչություն չի տանում

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հակահայկական քարոզչություն չի վարում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով, ցանցում հատկապես դժվար է դիմակայել թուրքական ինտերնետ օգտվողների հակահայկական քարոզչությանը, որոնք առավել փորձառու և պրոֆեսիոնալ են տեղեկատվական պայքարի ոլորտում:

«Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը մի բան է, այդ ուղղությամբ ամենօրյա աշատանք տանելն` այլ բան: Երկամյա վաղեմության իրավիճակի համեմատ այսօր Հայաստանի պետական մարմինները առավել համակարգված են աշխատում տեղեկատվական դաշտում»,-ասել է Տիգրան Քոչարյանը: Ինչպես նշել է բլոգերը, տեղեկատվական պատերազմներում չկան վերջնականապես հաղթածներ և պարտվածներ, քանի որ վիճակն այդ ոլորտում անընդհատ փոխվում է: