5 հուլիսի 2010 - 16:46 AMT
Կարեն Ավագյան. «Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան տարածաշրջանային խնդիրները քննարկելու ևս մեկ հնարավորություն է»

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան կնպաստի այն բանին, որպեսզի տարածաշրջանային հիմնախնդիրների հարցով կողմերի դիրքորոշումներն ավելի մերձենան: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նրա խոսքերի համաձայն, այս այցը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ, քննարկելու հայ-թուրքական մերձեցման գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերը: «Ուզում եմ հատուկ նշել 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր կատարած պետքարտուղարի այցը: Այն պատմական ճշմարտությունն ընդունելու ևս մեկ քայլ է», - նշել է նա: