6 հուլիսի 2010 - 12:46 AMT
Երևանում բացվել է PostBank-ի առաջին բաժանմունքը

«Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն և ինտերնետային կապ: Նոր փուլը մեկնարկում է Երևանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված` հարմարավետ բաժանմունքի բացմամբ, հաղորդում է «Հայփոստի» մամլո ծառայությունը: «Կոնվերս բանկ» ՓԲԸ և «Հայփոստ» ՓԲԸ համագործակցության պայմանագրի շրջանակներում կմատուցվեն փոստբանկային հետևյալ ծառայությունները. խնայողական և ավանդային հաշիվների բացում, արտարժույթի փոխարկում, կանխիկ գործառնություններ, փոխանցումներ` արագ փոխանցման համակարգերով, դեբետային պլաստիկ քարտեր` ԱրՔա, MasterCard, VISA տրամադրում և սպասարկում: