6 հուլիսի 2010 - 17:49 AMT
Նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Դիտորդ խորհրդի նոր անդամը

NASDAQ OMX Tallinn ֆոնդային բորսայի վարչության նախագահ Անդրուս Ալբերը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհուրդների անդամ: Ինչպես հաղորդում է հայկական բորսայի մամլո ծառայությունը, ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից:

Բացի դրանից, նոր նշանակման հետ մեկտեղ դադարում է Յոհան Ֆրեդհոլմի` որպես Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամի իրավասությունները` NASDAQ OMX-ում իր զբաղեցրած պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Պարոն Ֆրեդհոլմն, այնուամենայնիվ, կշարունակի մնալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Դիտորդ Խորհրդի անդամ: Ընդ որում, նա կմնա «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Դիտորդ խորհրդի անդամ: