6 հուլիսի 2010 - 18:21 AMT
«Արմինդա» կազմակերպությունը մտադիր է որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-հնդկական համագործակցությունը

«Արմինդա» հայ-հնդկական կազմակերպությունը մտադիր է բարձրացնել հայ-հնդկական համագործակցությունը որակապես նոր մակարդակի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արմինդա» կազմակերպության նախագահ Մարտիկ Սարգսյանը:

Իր հերթին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան ափսոսանքով նշեց, որ ժամանակակից Հնդկաստանն ու Հայաստանը քիչ տեղեկատվություն ունեն միմյանց մասին: Դեսպանը հաղորդել է, որ ընթացիկ տարվա ավարտին կամ 2011 թվականի սկզբին Երևանում ակնկալվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոնի բացում:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը հայտարարեց, որ Հնդկաստանի հայ համայնքը կարողացավ պահպանել իր մշակույթն ու ազգային ինքնությունը հնդկական հողում: «Մենք հպարտ ենք և շատ ենք գնահատում հայերի ներդրումը մեր երկրի կայացման և զարգացման գործում»,-ասել է դեսպանը: