6 հուլիսի 2010 - 21:47 AMT
Նախապատրաստական հանդիպում ԱԳ նախարար Նալբանդյանի և ԵՄ պաշտոնյաների միջև

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի հարցերով ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերին և Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:

Պրն. Կյաերը Հայաստան է ժամանել արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստին մասնակցելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` հուլիսի 19-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի շուրջ:

Ջոն Կյաերը դրական է գնահատել արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստի արդյունքները, ավելացնելով, որ ԵՄ ու Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ կարող են սկսվել ընթացիկ տարվա վերջում:

Կողմերը քննարկել են ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Այս մասւին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: