7 հուլիսի 2010 - 12:44 AMT
Հրայր Մաթևոսյանը դարձավ Վլադիմիր Կլիչկոյի անվան բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարի հաղթող

Ուկրաինայի Բերդիչև քաղաքում հունիսի 29-ից հուլիսի 4-ը անցկացվեց բռնցքամարտի միջազգային երիտասարդական բարձրագույն կարգի մրցաշար, որտեղ խաղարկվեցին օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի անվան մրցանակները: Մրցումներին մասնակցեցին 12 երկրների 74 մարզիկներ: Հայաստանից հանդես եկավ միայն Սինգապուրի ամառային օլիմպիական առաջին խաղերի ուղեգիր ունեցող Հրայր Մաթևոսյանը /60կգ ,Երևան /: Նա հաղթեց հաջորդաբար Ուզբեկստանի /13:2/,Ռուսաստանի /7:2 /,իսկ եզրափակիչում` Ադրբեջանի /3:2 / ներկայացուցչին և արժանացավ հաղթողի կոչմանը:

Հրայր Մաթևոսյանին մրցավայր էր ուղեկցել անձնական մարզիչը` վաստակավոր մարզիչ Յուրի Ներսիսյանը:

Ուկրաինական ստուգատեսը ուժերի փորձարկում հանդիսացավ սինգապուրյան խաղերից առաջ, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: