8 հուլիսի 2010 - 14:28 AMT
Դավիթ Բաբայան. ԵԱՀԿ ՄԽ-ն 2005 թվականին արդեն մեկ անգամ այցելել է անվտանգության գոտի և կարող է դա անել նաև այժմ

Արցախի Հանրապետության իշխանություններն իրոք առաջարկություն են ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից` այցելել այն տարածքներ, որոնք կազմում են ԼՂՀ անվտանգության գոտին և համաձայնություն են ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Ինչ վերաբերում է մի շարք հայկական ԶԼՄ-ներում հայտնված «իմ խոսքերին», որտեղ ես իբր ասում եմ, որ ԼՂՀ-ն համաձայն է խաղաղապահների տեղակայմանը անվտանգության գոտում, ապա նման բան չի եղել և լինել չէր կարող: Ես չէի կարող նաև օգտագործել «օկուպացված տարածքներ» տերմինը: Արցախի Հանրապետությունը խաղաղապահների կարիք չունի, այն ի վիճակի է ինքնուրույն պաշտպանել իրեն»,-ասել է Բաբայանը: