Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող Փարիզի շախմատի միջազգային բաց առաջնությունում հինգ տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վաստակել է 4,5 միավոր և միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Սեբաստիան Ֆելլերից (Ֆրանսիա):
Թոմաս Սահաջյանն ունի 3,5, միջազգային վարպետ Թիերի Մանուկը` 3, Գարի Ժիրոյանը` 1,5 միավոր:
Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը Յուվյասկյուլյա քաղաքում անցկացվող «Ֆինլանդիայի սիրտ» ավանդական օփենում չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են էստոնացի գրոսմայստերներ Կանեպը և Կյուլաոտսը:
Մոսկվայում անցկացվող Դվորկովիչի հուշամրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը 12 տուրից հետո վաստակել է 15 թիմային և 24,5 անհատական միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Առջևում է Չինաստանը` 23 (39) միավորով, հաղորդում է armchess.am-ը: