8 հուլիսի 2010 - 15:53 AMT
Թենիսի Դևիսի գավաթի մրցաշարում առաջինը կխաղան Նիկոլայա Դավիդենկոն ու Դավիթ Նալբանդյանը

Հուլիսի 8-ին «Օլիմպիական» մարզահամալիրի կենտրոնական կորտում տեղի ունեցավ Դևիսի գավաթի մրցաշարի ¼ եզրափակչի վիճակահանությունը, որտեղ կխաղան Ռուսաստանի ու Արգենտինայի հավաքականները:

Հուլիսի 9-ին Դևիսի գավաթի մրցաշարում առաջինը կորտ դուրս կգան ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն և արգենտինացիների երկրորդ համար Դավիթ Նալբանդյանը: Այնուհետև, նրանց կփոխարինեն Միխաիլ Յուժնին ու Լեոնարդո Մայերը:

Մեկ օր անց, զուգախաղում Իգոր Կունիցինն ու Թեյմուրազ Գաբաշվիլին կհանդիպեն Դավիթ Նալբանդյանի և Օրասիո Սեբալյոսի հետ: