21 սեպտեմբերի 2001 - 17:54 AMT
ԱԴՐԵՋԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎԻ ՄԵՋ
«Արկա» գործակալությունը հայտնում է, որ Կանադայում հրատարակվող «Globe and Mail» թերթը հրապարակել է աշխարհի 16 երկրների ցուցակ, որոնք կարող են հանդիսանալ միջազգային ահաբեկիչների պատրաստման կենտրոններ: Միջազգային ահաբեկչությանը մասնակից երկրների ցուցակում ընդգրկված է Ադրբեջանը: Թերթը հայտնում է, որ «անվստահելի» երկրների ցուցակը պատրաստվել է Կանադայի միգրացիայի գործերով նախարարության մասնագետների կողմից: Սահմանապահներին խորհուրդ է տրված Կանադա մուտք գործող անձանց փաստաթղթերը ստուգելիս հատուկ ուշադրություն դարձնել այդ պետությունների քաղաքացիներին, ինչպես նաեւ նրանց, ով գեթ մեկ անգամ եղել է այդ պետություններում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: