9 հուլիսի 2010 - 13:09 AMT
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 11-ին Երևանում

Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների միջև խաղերի ամսաթվերը, որոնք կկայանան 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:

Առաջին խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 11-ին, պատասխան խաղը` սետպեմբերի 7-ին Թբիլիսիում: Խաղը տեղի կունենա Միխեյիլ Մեսխիի անվան մարզադաշտում, PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Հավաքականները հանդես են գալիս Եվրո-2011 ընտրական մրցաշարի 2-րդ խմբում: Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ Վրաստանի հավաքականը մեկ միավոր պակաս ունի և 5-րդ տեղում է: