Հուլիսի 12-ին վերսկսվում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Նիստում կքննվի Դինքի ընտանիքի փաստաբաններ Ֆեթիե Չեթինի ու Գյուրայ Դաղի հայցը: Ըստ փաստաբանների, Դինքի սպանությունը նախապատրաստել և իրագործել են բանակն ու Թուրքիայի իշխող կուսակցությունը : «Եթե Դինքի սպանության ետևում միայն զինվորականներ լինեին, ապա Թուրքիայի իշխանություններն ու դատարանը կդատեին բոլոր մեղավորներին»,-ասել է Հյուրայ Դաղը, հաղորդում է Firat-ը:
Նիստը փակ կլինի, սակայն Բեշիկթաշ հրապարակում կրկին կհավաքվի «Հրանտ Դինքի ընկերները» նախաձեռնող խումբը` պահանջելով դատել հանցագործության իսկական պատվիրատուներին ու կատարողներին: