9 հուլիսի 2010 - 16:29 AMT
Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը

Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը`մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրս բերումը: Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: