9 հուլիսի 2010 - 17:30 AMT
Մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը շատ ջուր խմել և մարզանք անել

Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի յոգայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը, ջինկուն դոյի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Խանդոյանը և դեսինմոն կարատեի ֆեդերացիայի նախագահ Վարդան Գևորգյանը: Նրանք խորհուրդ տվեցին ամռան ամիսներին ճիշտ սնվել և սպորտով զբաղվել:

Վարդան Գևորգյանը խորհուրդ չտվեց ամռանը վաղ առավոտյան վազել, սակայն խորհուրդ տվեց առավոտյան թեթև մարզանք կատարել, իսկ հիմնական ֆիզիկական վարժությունները ավարտել երեկոյան ժամը 5-7-ին: Անհրաժեշտ է նաև շատ հեղուկ խմել:

«Մեր ֆեդերացիան Հայաստանի տարբեր տարածքներում կազմակերպում է յոգայի մրցույթներ: Դրանց ընթացքում մենք շնչառական և ֆիզիկական տարբեր վարժություններ ենք կատարում», - լրագրողներին ասաց Բաղդասարյանը:

Արտյուշա Խանդոյանը խորհուրդ տվեց ամռանը հանգստանալ և դիետիկ սնունդ ու շատ միրգ ուտել: