9 հուլիսի 2010 - 18:33 AMT
Հայաստանի գիտական ինստիտուտներում աշխատում է մոտ 5000 գիտնական

ՀՀ գիտության պետկոմիտեի բազայում գրանցված է 15000 գիտնական, որոնցից 300-ն այսօր արտասահմանում են գտնվում: PanARMENIAN.Net-ի թղթակցին պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հաղորդել է, որ իրենց ցուցակում հաշվառվել են այն գիտնականները, ովքեր գոնե մեկ գիտական հոդված են տպագրել ՀՀ գիտական որևէ ամսագրում: Նա նաև նշել է, որ Խորհրդային Հայաստանում գրանցված էր 35 հազ. գիտնական, իսկ այսօր ՀՀ գիտական ինստիտուտներում աշխատում է մոտ 5000 գիտնական:

Ակադեմիական համագործակցության ու աջակցության հայկական ընկերակցությունն աշխատում է հայկական ծագում ունեցող գիտնականների ցանց ստեղծելու ուղղությամբ; Ընկերակցությունը նպատակ ունի ցանցը մշակել ՀՀ ԳԿ նախարարության հետ համատեղ:

Ցանցի ստեղծումը հնարավորություն կտա ոչ միայն հաշվառել գիտական ներուժը, այլև փորձի փոխանակում հաստատել հայ գիտնականների միջև: