Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով առաջ անցավ Դևիսի-2010 գավաթի քառորդ եզրափակիչում` հաղթելով Ռուսաստանի հավաքականին: Մրցումներն անցկացվում են հուլիսի 9-11-ին, Մոսկվայում:
Հուլիսի 9-ին առաջին մենամարտում Նիկոլայ Դավիդենկոն մրցում էր Դավիթ Նալբանդյանի հետ: Արգենտինացի թենիսիստը 4:6, 6:7, 6:7 հաշվով հաղթանակ տարավ;
Երկրորդ մենամարտում, հուլիսի 8-ին անցկացրած վիճակահանության համաձայն, պետք է խաղան ռուսաստանցի Միխայիլ Յուժնին և արգենտինացիների առաջատար Լեոնարդո Մայերը: Սակայն Դևիսի գավաթի մրցումների կանոնների համաձայն, յուրաքանչյուր մենամարտից մեկ ժամ առաջ թիմերի կապիտանները` Շամիլ Տարպիշչևը և Մոդեստո «Տիտո» Վասկեսը կարող են փոփոխություններ մտցնել: