9 հուլիսի 2010 - 21:55 AMT
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը

Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը, որին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, Չեխիայից, Կիպրոսից, Ռումինիայից, Թուրքիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից և Սլովակիայից Հայաստան են ժամանել 117 մասնակիցներ:

Հուլիսի 11-ին «Արի տուն» ծրագրի մասնակիցները և հյուրընկալող ընտանիքների ներկայացուցիչները միասին կնշեն հայկական ամենագեղեցիկ տոնակատարություններից մեկը` «Վարդավառը»:

Միջոցառման ընթացքում ներկաները կլսեն «Վարդավառ» տոնակատարության մասին պատմություններ և ինչպես պահանջում է ավանդույթը, ջուր կցողեն միմյանց վրա, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: