10 հուլիսի 2010 - 13:37 AMT
Սերժ Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են երկկողմանի տնտեսական համագործակցության հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինին: Հանրապետության ղեկավարը հյուրի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել` միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում կայացված որոշումների կատարման ընթացքին:

Զրուցակիցները խոսել են նաև տնտեսական փոխգործակցությանը վերաբերող այն հարցերի շուրջ, որոնք նախատեսվում է քննարկել առաջիկայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: