10 հուլիսի 2010 - 15:36 AMT
Էդգար Մանուչարյանը կկարողանա շարունակել իր կարիերան «Փյունիկում»

«Այաքսի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը առաջիկայում կկարողանա վերադառնալ «Փյունիկ»

23-ամյա խաղացողը, որի պայմանագիրն Ամստերդամի ակումբի հետ լրանում է 2011 թվականին, մշատական վնասվածքների և մեծ մրցակցության պատճառով պայմանագրի մեծ մասը անցկացրեց «Այաքսի» երիտասարդական թիմում, իսկ վերջերս վարձակալության հիմունքով հանդես էր գալիս առաջին դիվիզիոնի «Ապելդոռնի» կազմում, հաղորդում է sport-express.ru-ն:

Երևանյան ակումբի մամլո ծառայությունում PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ ակումբը մտադիր է ձեռք բերել հարձակվողին, սակայն վերջնական որոշման մասին հայտնի կդառնա հուլիսի 12-ին` «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամլո ասուլիսում: