10 հուլիսի 2010 - 17:14 AMT
«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում ընտրվել է նոր վարչության կազմը

Հուլիսի 10-ին «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում ընտրվել է 11 անդամից կազմված վարչությունը: Իրականում համագումարում ընտրվեցին վարչության 10 անդամներ, քանի որ ըստ կուսակցության կանոնադրության կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն ինքնաբերաբար դառնում է վարչության անդամ: Որպես վարչության անդամ ընտրվել է նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր նոր վարչությունը կանցկացնի իր առաջին նիստը` ընտրելու համար նախագահին: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, վարչության նախագահ հավանաբար կընտրվի Րաֆֆի Հովհաննիսյանը: