12 հուլիսի 2010 - 13:51 AMT
Հայ և թուրք կինոգործիչները համատեղ ֆիլմեր կնկարահանեն

«Ոսկե ծիրան» կինփառատոնը և Anadolu Kultur թուրքական մշակութային կազմակերպությունը նախաձեռնել են կարճամետրաժ և փաստագրական ֆիլմերի ստեղծման համատեղ ծրագիր: Ինչպես լրագրողներին հայտնել է «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի համակարգող Արծվիկ Բախչինյանը, այդ նպատակով հայ և թուրք կինոգործիչները, որոնք շահագրգռված են Հայաստանի և Թուրքիայի գործընկերների միջև երկխոսության հաստատման գործում, համատեղ ֆիլմեր կնկարահանեն: Մենք արդեն մի քանի հետաքրքիր առաջարկներ ենք ստացել և դրանք հիմա քննարկվում են»,- ասել է փառատոնի ծրագրերի համակարգողը: Նա ավելացրեց, որ լավագույն առաջարկները կֆինասավորվեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Արծվիկ Բախչինյանը նշեց, որ տվյալ ծրագրի շրջանակներում հայ կինոգործիչները կհամագործակցեն այն թուրք ռեժիսորների հետ, որոնք չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը: