Արգենտինայի հավաքականը վերջին թիմն է, որը երաշխավորեց իր մասնակցությունը Դևիսի գավաթ-2010-ի կիսաեզրափակիչի խաղերին: Ռուսաստանի հավաքականը հանդիպել է Արգենտինայի թիմի հետ:
Հինգերորդ` վճռական խաղում մրցեցին Միխայիլ Յուժնին և Դավիթ Նալբանդյանը: Նալբանդյանը հաղթանակ տարավ երեք սեթում 7:6, 6:4, 6:3 հաշվով:
Սա արդեն Արգենտինայի հավաքականի երկրորդ հաղթանակն է Ռուսաստանի թիմի հանդեպ, ինչն էլ արգենտինացիներին հնարավորություն տվեց հակառակորդի հետ իր հաշիվը հավասարեցնել` 3:3:
Այժմ արդեն Դևիսի գավաթ-2010-ի կիսաեզրափակիչում կմրցեն Ֆրանսիան և Արգենտինան, Սերբիան և Չեխիան:
Այս հաղթանակից հետո Դավիթ Նալբանդյանը նկատելիորեն լավացրել է իր դիրքը հուլիսի 12-ին հրապարակված АТР վարկանիշի նոր տարբերակում: Նա բարելավել է իր դիրքը 42 հորիզոնականով և այժմ գրավում է 111 տեղը: