12 հուլիսի 2010 - 15:32 AMT
CANA-ն հուլիսի 20-ին բողոքի ցույց կանցկացնի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան դիմաց

The Cyprus Action Network of America (CANA) կազմակերպությունը հուլիսի 20-ին բողոքի ցույց կանցկացնի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առաջ` պահանջելով դադարեցնել Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի անօրինական օկուպացիան: «Արդեն 36 տարի է, ինչ Կիպրոսի հույները հոլոքոստի են ենթարկվում: ՄԱԿ մոտ 100 բանաձևերում ասվում է Թուրքիայի կողմից կղզու անօրինական օկուպացիայի մասին և նշվում է թուրքական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին: Սակայն Թուրքիան շարունակում է անտեսել միջազգային նորմերն ու մարդու իրավունքները և Կիպրոսի օկուպացված տարածքներն օգտագործում թմրանյութերի փոխադրման ու միջազգային ահաբեկչության խրախուսման նպատակով»,- ասվում է CANA-ի հայտարարության մեջ:

Կազմակերպությունը ԱՄՆ հույներին ու կիպրոսցի հույներին կոչ է անում մասնակցել բողոքի ցույցին: