21 սեպտեմբերի 2001 - 03:22 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՍԱՏԱՐԻ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
«Հայաստանը չի կարող չսատարել հակաահաբեկչական միջոցառումներին: Դա միանշանակ է»,- այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայատարարեց Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Պատասխանելով ահաբեկչության հետ պայքարում ԱՄՆ-ի կողմից պատերազմական գործողությունների սկսման դեպքում Հայաստանի` ԱՄՆ-ին աջակցության հնարավորության մասին հարցին` նախարարը ասաց.«Կարծում եմ, այսօր մենք անպայման պետք է սատարենք այդպիսի գորժողություններին»: Միաժամանակ նա նշեց, որ նման հարցերում որոշում ընդունելը հանդիսանում է բացառապես Հայաստանի նախագահի մենաշնորհը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: