12 հուլիսի 2010 - 16:36 AMT
Թուրքերը բողոք են հայտնել Հիլարի Քլինթոնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության դեմ

ASIMDER թուրքական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները սև ծաղկեպսակ են ուղարկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատուն` Հիլարի Քլինթոնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից հետո: Այդ կազմակերպության ղեկավար Գեկսել Գյուլբեյը սև ծաղկեպսակի հետ նաև բողոքի նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

Այդ կերպ թուրքերը որոշեցին իրենց բողոքը հայտնել Հիլարի Քլինթոնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության դեմ, հաղորդում է AZE.az-ը: