13 հուլիսի 2010 - 11:24 AMT
ANCA-ն դեմ է Մեթյու Բրայզայի թեկնածությանը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար

ԱՄՆ հայկական համայնքը մտահոգված է Մեթյու Բրայզայի`Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու հեռանկարով: Այդ մասին ասվում է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին ուղղված յոթէջանոց նամակում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի խոսքերով, պոտենցիալ հակամարտությունների դիտարկումը մտավախություն է առաջացնում Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու առումով: Նամակում Քեն Խաչիկյանը գրում է, որ Բրայզայի թեկնածության դեմ կա երկու առարկություն. առաջինը վերաբերում է հակամարտություններին նրա մասնակցությանը և երկրորդը` երկրի շահերին հակասող նրա թերություններին ԱՄՆ արտաքին քաղաքականության անցկացման մեջ: