20 սեպտեմբերի 2001 - 00:11 AMT
ԵՐԵՎԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ Է ԺԱՄԱՆԵԼ ԿԻՊՐՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Այսօր պաշտոնական այցով Երեվան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարար Սոկրատես Հասիկոսը: Սա կիպրոսյան պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սաարգսյանը չբացառեց այս այցի ընթացքում համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը, չմասնավորեցնելով, սակայն, հատկապես ինչպիսին: Կիպրոսի պաշտպանության նախարարի այցի ծրագրում ընդգրկված են հանդիպումներ Հայաստանի խորհրդարանի նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի հետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մատենադարանի այցելություն: Նախարարը նաեւ ծաղկեպսակ կդնի հայերի ցեղասպանության զոհերի հուշարձանին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: