Սփյուռքի համար գործող TVARM.RU ռուսալեզու հեռուստաալիքի պաշտոնական կայքի (www.tvarm.ru) բովանդակության մի մասը ոչնչացվել է ադրբեջանական հաքերների գրոհի հետևանքով: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին հետուստաալիքի ղեկավարությունը, հուլիսի 10-ին կայքի գլխավոր էջում հայտնվել են հակահայկական կարգախոսներ և վիրավորանքներ, իսկ կայքի տվյալների բազայի էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են ցենզուրայից դուրս նամակներ:
«Չնայած նրան, որ TVARM.RU հեռուստաալիքը եթերում է ընդամենը 3 ամիս, նրա գործունեությունն արդեն որոշակի ռեզոնանս է առաջացրել, ինչը և գրավել է ադրբեջանական կողմի ուշադրությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիմա TVARM.RU -ի մասնագետները վերականգնում են կորցված տեղեկատվությունը: Շուտով կայքը կսկսի գործել սովորական ռեժիմով: