13 հուլիսի 2010 - 14:27 AMT
Թուրքիայի վարչապետը հերթական անգամ բարձրաձայնել է Իսրայելից Թուրքիայի սպասումները

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ բարձրաձայնել է Իսրայելից Թուրքիայի սպասումները Գազայի հատվածում տեղի ունեցած հերթական միջադեպից հետո: «Մենք Իսրայելից երեք սպասում ունենք: Մենք պահանջում ենք ներողություն խնդրել, փոխհատուցել տուժածների ընտանիքներին և դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը»,- ասել է Էրդողանը Սերբիայում, ավելացնելով, որ Թուրքիան մինչև վերջ պնդելու է դա: Էրդողան նաև քննադատության է ենթարկել ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում, քանի որ այս միջադեպի ընթացքում մահացել է ԱՄՆ քաղաքացի 19-ամյա Ֆուրկան Դողանը, հաղորդում է World Bulletin-ը: