13 հուլիսի 2010 - 14:28 AMT
Մարտունիում անցնում է «Սևանա լիճ» շախմատային մրցաշարը

Հուլիսի 11-20-ը Մարտունիում անցնում է «Սևանա լիճ» շախմատային մրցաշարը, որին մասնակցում են գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը (Հայաստան), Գոպալ Գիտա Նառայանանը (Հնդկաստան), Մաքսիմ Մատլակովը, Պավել Պոնկրատովը (Ռուսաստան), Լուկա Լենիչը (Սլովենիա) և Դավիթ Հարությունյանը (Վրաստան):

Արդեն 2 տուր է կայացել: Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Արման Փաշիկյանը, 2-րդ տեղում է Մատլակովը, նա 1.5 միավոր ունի, իսկ Տիգրան Պետրոսյանը 1.5 միավորով եզրափակում է եռյակը: