13 հուլիսի 2010 - 14:50 AMT
Լեհաստանի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հհուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է կժամանի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված են Լեհաստանի արտգործնախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակներում նախարար Սիկորսկին ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հուլիսի 14-ին:

Էդվարդ Նալբանդյանի եւ Ռադոսլավ Սիկորսկու հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, hանդիպումից անմիջապես հետո տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: