13 հուլիսի 2010 - 15:12 AMT
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը գնահատող թիմի ղեկավար Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման գործում ԵՄ խորհրդատվական խմբի` Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: «Որպեսզի խորհրդատվական խմբի աշխատանքն առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խմբի աշխատանքը, ապահովել աշխատանքի թափանցիկության առավել բարձր աստիճան»,-ասել է Արթուր Բաղդասարյանը` կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանում ներդրված փորձը շուտով կիրականացվի նաև այլ երկրներում: Իան Գրանդն ընդունել է Արթուր Բաղդասարյանի առաջարկը, որ Հայաստանը պետք է ոչ միայն խորհրդատուին ընտրելու իրավունք ունենա, այլ նաև` կարողանա գնահատել նրա աշխատանքի արդյունավետությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: