13 հուլիսի 2010 - 18:20 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները կրկին նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 12.07.2010-18.07.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կազմում է 12991.89 (-466.41) դրամ, բացթողնման գինը` 14121.62 (-506.97), արծաթի գնման գինը` 193.25 (-9.32), բացթողնման գինը` 210.05 (-10.13), պլատինի գնման գինը կազմում է` 16419.14 (-324.98), բացթողնման գինը` 17846.89 (-353.24), իսկ պալադիումի գնման գինը կազմում է 4763.81 (-164.92), բացթողնման գինը` 5178.05 (-179.26) դրամ: