14 հուլիսի 2010 - 17:18 AMT
Հայաստանի վարչապետն ու ՀԲ ներկայացուցիչը քննարկել են ընդերքի օգտագործման խնդիրները

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը, կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացիկ մանրամասներ։ Մասնավորապես, անդրադարձ է արվել ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման և հանքարդյունաբերության ոլորտի հարկային ռեժիմի խնդիրներին։