19 սեպտեմբերի 2001 - 20:28 AMT
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դիմել են այսօր Սահմանադրական դատարան այս տարվա ամռանը ընդունված բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման մասին օրենքը անվավեր ճանաչելու պահանջով: Խորհրդարանականները չեն դնում օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, այլ սեւեռում են դատարանի ուշադրությունը նրա ընդունման, իրենց կարծիքով, անօրինական եղանակի վրա: Պատգամավորները համարում են, որ օրենքը ընդունվել է Ազգային ժողովի կանոնակարգի խախտումներով: Օրենքին կողմ տրվել է 54 ձայն, սակայն, ինչպես պնդում են դիմումի հեղինակները, հետագայում պարզվել է, որ պատգամավորներից մեկը քոեարկել է ոչ միայն իր, այլ նաեւ բացակայող գործընկերոչ համար: Սահմանադրական դատարանը պետք է քննարկի դիմումը երեսնօրյա ժամկետում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: