14 հուլիսի 2010 - 21:41 AMT
Կայացել է գերաարագ լայնաշերտ ինտերնետի ազգային ցանցի առաջին քննարկումը

Գերաարագ լայնաշերտ ինտերնետի ազգային ցանցի շինարարությունը քննարկվել է ՀԲ-ում «Էլեկտրոնային հասարակությունը և նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրի բանավեճի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի, էկոնոմիկայի նախարարության, տրանսպորտի և կապի նախարարության, ՀԾԿՀ ներկայացուցիչներ և այլն:

«Անհնար է դիտարկել ինտերնետը միայն որպես միջոց էլեկտրոնային նամակներ փոխանակելու և վեբ-էջեր նայելու համար: Գոյություն ունեն բազնաթիվ ծառայություններ, որոնք պետք է մատչելի լինեն Հայաստանի բնակիչների համար»,- ասել է Ներսես Երիցյանը:

Ինչպես հայտնել է Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը, ծրագիրը ենթադրում է Հայաստանի բնակիչներին ապահովել գերաարագ ինտերնետ-կապով (100 Մբիթ/վյրկ): Հայաստանի յուրաքանչյուր համայնքում ենթադրվում է ստեղծել գերաարագ ինտերնետի հասանելիության 6 կետ:

Ինչպես նշեց Փափազյանը, գերմանական DETECON ընկերության անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ նախագիծը խոստանում է շահութաբեր լինել և պետք է հետաքրքրի մասնավոր ներդրողներին:

«Արդի է դառնում այն ներդրումների արդյունավետության մասին հարցը, որոնք կատարվել են մասնավոր ներդրողների կողմից վերջին տարիների ընթացքում: Մասնավորապես, մեր ընկերությունը լայնաշերտ ինտերնետի զարգացման համար միայն այս տարի ներդրել է շուրջ 4 մլն դոլար»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինչպես պարզաբանեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պետությունը ցանցի սեփականատերը չի լինելու, այն կառուցվելու է ներդրումների հաշվին:

Հայաստանում գերաարագ լայնաշերտ ինտերնետի ցանցի կառուցումը տւեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մի մաս է, որն իրականանում է Համաշխարհային բանկի հետ համատեղ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացումը կտևի 3-5 տարի, իսկ նրա իրագործման համար նախատեսվում է հատկացնել 24 մլն դրամ: