19 սեպտեմբերի 2001 - 20:29 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը սեպտեմբերի 18-ին անսպասելի նվեր է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Ռուսաստանի նախագահի անունից Մոսկվայից ուղարկվել է Փարաջանովի վրձինի նկարը` որպես նվեր թանգարանին: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հաղորդեց թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Նրա խոսքերով` նվերը իրենից ներկայացնում է յուղաներկով նկարված կտավ, որում պատկերված է քաղաքային կյանքի մի դրվագ: Ամենայն հավանականությամբ, դա հանրահայտ ռեժիսորի հազվագյուտ վաղ աշխատանքներից մեկն է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: