15 հուլիսի 2010 - 13:38 AMT
Ալմա Աթայում նախատեսված չէ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Տվյալ պահին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև հանդիպում Ալմա Աթայում չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Հուլիսի 16-17-ն Ալմա Աթայում կկայանա ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵԱՀԿ մեջ մտնող 40 երկրների ԱԳ նախարարներ:

Նախօրեին, համաձայն թուրքական Hurriyet թերթի հաղորդագրության, Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: