15 հուլիսի 2010 - 13:46 AMT
Կանոնադրական կապիտալի խոշորացման դեպքում Հայաստանում անհատ ձեռնարկատերերը կազատվեն ԱԱՀ վճարումից

Հայաստանի կառավարությունը հուլիսի 15-ի նիստի ժամանակ փոփոխություն է մտցրել ՀՀ «Ավելացված արեժքի հարկի մասին» օրենքում: Ներկայացնելով փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պարզաբանել է, որ իրավաբանական անձ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերը կազատվեն ԱԱՀ մուծումից, եթե նրանք մտադիր են մեծացնել իրենց կանոնադրական կապիտալը:

Նախարարը նշեց, որ այդ որոշումն ուղղված է մասնավոր ներդրումների խթանմանը: Այդ օրինագիծն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: