19 սեպտեմբերի 2001 - 20:30 AMT
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՍՊԱՍՎԵԼԻՔԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԱՄԵՍՏ Է
Այս տարի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան չարդարացրեց սպասելիքները: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին «Armenia Information» տեղեկատվական կենտրոնի բացմանը լրագրողներին հայտնեց Զբոսշրջիկության զարգացման ազգային գործակալության նախագահ Վահագն Հովնանյանը: Նրա խոսքերով` պաշտոնոկոն տվյալներ դեռ չկան, բայց Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Երեվանում սպասվում էին զգալիորեն ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ: Հովնանայանը նաեւ նշեց, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով զբոսաշրջիկների հոսքը կարող է կրճատվել: ԶԶԱԳ-ի նախագահի կարծիքով` զբոսաշրջիկության ոլորտը Հայաստանում զարգացման կարիք ունի: Հովնանյանը ընդգծեց կառավարության հետ երկրում զբոսաշրջիկության բնագավառը զարգացնող ծրագրերի համատեղ մշակաման անհրաժեշտությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: