16 հուլիսի 2010 - 11:29 AMT
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը բացահայտ սուտ է

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացահայտ սուտ է անվանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե իբրև հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ թե իբրև այդ հարցը քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում: «Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգում կայացած հանդիպման ընթացքում»,-հայտարարել Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: