16 հուլիսի 2010 - 12:13 AMT
Հայաստանի մասնավոր հատվածը պատրաստ է ներդրումներ կատարել ՏՏ ոլորտի զարգացման մեջ

«Հայաստանում մասնավոր հատվածը պատրաստ է ներդրումներ կատարել ՏՏ ոլորտի զարգացման մեջ: Այն, ինչ տեսել եմ այստեղ, վկայում է այն մասին, որ ներդրումներն առանց խնդիրների են կատարվում»,- հուլիսի 16-ին Երևանում ասել է Համաշխարհային բանկի գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Խուան Նավարես-Սաբատերը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Բացի դրանից, նրա խոսքերով, մեծ հետաքրքրություն է նկատվում նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից, որը Հայաստանում զարգանում է արագ տեմպերով, ինչն ազդում է արտահանման ծավալների աճի վրա:

Մասնագետը նաև ավելացրեց, որ ՀԲ-ի «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» նախագիծն ուղղված է տեղական ընկերությունների կողմից արտադրվող ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացմանը: