16 հուլիսի 2010 - 15:27 AMT
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հավանաբար օգոստոսի 18-ին կայցելի Հայաստան

Օգոստոսի 18-ին Երևանում կբացվի ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի աշխատանքին կմասնակցի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը պետական այցով կժամանի Հայաստան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին դիվանագիտական աղբյուրներից, Ռուսաստանի նախագահը Գյումրիում կմասնակցի «Պատվո բլուրի» հանդիսավոր բացման արարողությանը, որտեղ թաղված են ռուս-թուրքական պատերազմներոմ զոհված ռուս սպաներ: