16 հուլիսի 2010 - 16:26 AMT
Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է հրամանագիր` Ալեքսանդր Բոժկոյին Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

«Ինտեր Մեդիա Կոնսալտինգ» տեղեկատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ հրամանագիրը գրանցված է որպես թիվ 772/2010:

Ալեքսանդր Բոժկոն երկու անգամ` 1996-2001թթ. և 2005-մինչ օրս, նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան: