16 հուլիսի 2010 - 18:04 AMT
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին

Հուլիսի 19-21-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնևում կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին:

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաժողովում հանդես կգա ելույթով:

Համաժողովի շրջանակում Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: