16 հուլիսի 2010 - 18:58 AMT
«Լիվերփուլը» կխաղա «Միկա» - «Ռաբոտնիչկի» զույգի հաղթողի հետ

Երևանյան «Միկա» ակումբը Եվրոպայի Լիգայի երրորդ որակավորման փուլ դուրս գալու դեպքում կարող է հանդիպել անգլիական «Լիվերփուլի» հետ:

Վիճակահանությունից պարզ դարձավ, որ «Լիվերփուլը» կխաղա «Միկա» - «Ռաբոտնիչկի» զույգի հաղթողի հետ:

Այդ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ մակեդոնյան ակումբի: «Լիվերփուլի» մրցակիցը պարզ կդառնա հուլիսի 22-ին Երևանում կայանալիք պատասխան խաղից հետո: