16 հուլիսի 2010 - 19:43 AMT
Ռուսաստանի Դաշնության վարչապետի տեղակալ Ալեքսանդր Ժուկովը կայցելի Հայաստան

Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետի տեղակալ Ալեքսանդր Ժուկովը կայցելի Հայաստան, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Այցի շրջանակներում նախատեսվում է Ալեքսանդր Ժուկովի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Կողմերը համատեղ փաստաթղթեր կստորագրեն, որից հետո նախատեսվում է նաև համատեղ մամլո ասուլիս: