17 հուլիսի 2010 - 13:31 AMT
Մունդիալի վիկտորինայի 14 հաղթողներ ստացան իրենց պարգևները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Անտարես» ընկերության հետ միասին վիկտորինա է անցկացրել` նվիրված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Հուլիսի 17-ին ՀՖՖ կենտրոնակայանում հաղթողները ստացել են իրենց պարգևները` Մունդիալի լոգոտիպով շապիկներ և բաժակներ, ինչպես նաև տոմսեր, որոնցով կարող են ներկա գտնվել Հայաստանի հավաքականի 3 խաղերին:

«Վիկտորինային մասնակցել են շուրջ 600 երկրպագուներ, որոնցից 14-ը հաղթող են դարձել: Իսկ մասնակիցներից մեկը ոչ միայն գուշակեց եզրափակչի մասնակիցներին, այլ նաև խաղի հաշիվը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Իսկ «Անտարես» ընկերության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նման միջոցառումներ կանցկացվեն նաև ապագայում: «Հաջորդ տարի մենք կհրատարակենք «Ֆուտբոլային հանրագիտարան» և «Պելեն և ես» գրքերը»,- ասել է Մարտիրոսյանը: