17 հուլիսի 2010 - 14:00 AMT
Հայաստանում ինտերնետ-կապի խափանումները կապված են Վրաստանում առկա տեխնիկական խնդիրների հետ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ հուլիսի 17-ին ժամը 08:40-ին ընկերության մոնիթորինգային համակարգը գրանցել է արտաքին կապուղիների հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնց հետևանքով ընկերության հաճախորդների մոտ առաջացել են ինտերնետ-կապի խափանումներ:

Վրաստանի տարածքում գործող «ԱրմենՏել» ընկերության գործընկերները վստահեցնում են, որ արվում է ամեն հնարավորը խնդիրները առավելագույնս կարճ ժամանակահատվածում կարգավորելու համար:

«ԱրմենՏել» ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար, PanARMENIAN.Net-ին հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: